Դիագնոստիկ ծառայությունը հագեցած է առաջատար եւ նորարական ախտորոշիչ սարքերով, որոնց կիրառմամբ կարճ ժամկետներում իրականացվում է ճշգրիտ ախտորոշում, հայտնաբերում հիվանդությունները զարգացման վաղ փուլերում: Ծառայությունն առաջարկում է ախտորոշիչ ծրագրերի լայն սպեկտոր:
Ծառայությունների ցանկը
- Համակարգչային տոմոգրաֆիա
- Լաբորատոր ախտորոշում
- Ուլտրաձայնային ախտորոշում
- Ռենտգեն ախտորոշում
- Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
Լաբորատորիայում կատարվում են լայնածավալ կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, իզոսեռալոգիական, բակտերիոլոգիական հետազոտություններ: Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով: Լաբորատորի ղեկավարը ԵՊԲՀ-ի կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Զարուհի Գեւորգյանն է, մեր բժիշկների մեծ մասը ամբիոնի դասախոսներ են՝ պրոֆեսիոնալ եւ սրտացավ մասնագետներ:
.png)